Տնտեսություն

Հունվար-մայիս ամիսներին հավաքագրված եկամուտները և պետական տուրքը գերազանցել են նախանշված ցուցանիշները. ՊԵԿ

1 րոպեի ընթերցում

Հունվար-մայիս ամիսներին հավաքագրված եկամուտները և պետական տուրքը գերազանցել են նախանշված ցուցանիշները. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հունվար-մայիս ամիսներին գերազանցել է հարկային եկամուտների և պետական տուրքի հավաքագրման նախանշված ցուցանիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք: Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով կամ 23.2%-ով»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում