Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսի Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսի Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի 
շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նախատեսում է բանակցություններ սկսել Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային համագործակցության համատեքստում արդիական է թվում երրորդ երկրների գործընկերների հետ շփումների ձևավորումը և փոխգործակցության կոնկրետ շղթաների կառուցումը: Կարող եմ վստահորեն նշել, որ տարիների ընթացքում Միությունը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցության հորիզոնները։ Կարևոր եմ համարում հերթական անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Այսօր մենք նաև նախատեսում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տալ։Կարևոր է այսուհետ ևս շարունակել հագեցնել միջազգային օրակարգը, որպեսզի և՛ Միության երկրները, և՛ մեր գործընկերները տեսնեն փոխշահավետ համագործակցության շոշափելի արդյունքներ»,- ասել է Փաշինյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]