Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

 G7-ը կդադարեցնի օգնությունն առանց արտանետումների կրճատման վառելիքային նախագծերին

 G7-ը կդադարեցնի օգնությունն առանց արտանետումների կրճատման վառելիքային նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի (G7) երկրները կստանձնեն պարտավորություններ մինչեւ ընթացիկ տարվա վերջը դադարեցնելու ցանկացած օգնություն հանքային վառելիքի օգտագործմամբ նախագծերին, եթե դրանցում չեն ձեռնարկվում արտանետումների կրճատման միջոցներ: Մայիսի 27-ին այդ մասին հայտնել Է  Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Յոթի խմբի Էներգետիկայի, կլիմայի պաշտպանության եւ շրջակա միջավայի պահպանության նախարարների համատեղ հայտարարությունը, որոնց հանդիպումը մեկնարկել Է մայիսի 25-ին Բեռլինում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, G7-ի երկրները կհայտնեն մինչեւ 2035 թվականը ԷլեկտրաԷներգիայի արտադրության օբյեկտների մեծ մասից ածխաթթվական գազի արտանետումները դադարեցնելու մտադրության մասին, ընդգծում Է գործակալությունը: Յոթի խումբը տնտեսապես զարգացած երկրների միավորում Է, որի մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան: Հիմնական նպատակներն են գլոբալ քաղաքական եւ սոցիալական խնդիրների լուծումների որոնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]