Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը պատրաստ Է իր ապրանքները մատակարարել Ռուսաստան. ՌԱԿ

Իրանը պատրաստ Է իր ապրանքները մատակարարել Ռուսաստան. ՌԱԿ

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է ռուսաստանյան շուկան հագեցնել անհրաժեշտ ապրանքներով՝ շինանյութերից մինչեւ բարձրատեխնոլոգիական արտադրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի արտահանական կենտրոնի (ՌԱԿ, մտնում Է ՌԴ «ՎնեշԷկոնոմբանկի» մեջ) ղեկավար Վերոնիկա Նիկիշինան:

«Իրանի գործընկերները պատրաստ են բանակցություններ վարել ռուսաստանցի ձեռնարկատերերի հետ եւ նրանց մատակարարել բազմաթիվ ապրանքներ՝ շինարարական եւ վերամշակման նյութերից մինչեւ սեզոնային բարձրատեխնոլոգիական արտադրանք»,-ասել Է Նիկիշինան՝ հանդես գալով «Արդյունաբերական քաղաքականությունը նոր իրողություններում» ազգային արդյունաբերական գագաթնաժողովում:

Նա հիշեցրել Է, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանն Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիր Է ստորագրել ազատ առեւտրի շուրջ. «դա առաջին քայլն Էր մեր շուկաների արտոնյալ մերձեցման ուղղությամբ: «Այժմ դա, ինչպես երբեք, հրատապ Է, որովհետեւ պատժամիջոցների ներքո անցկացված կյանքի ավելի քան 40 տարվա պայմաններում Իրանը սովորել Է ինքը շատ բաներ անել: Ճիշտ Է, Ռուսաստանում ինչ-որ որոշակի տեղեկատվական վակուում կա այն բանի առնչությամբ, թե ինչ են արտադրում Իրանում եւ ինչով նրանք կարող են հագեցնել մեր շուկան»,-նշել Է ՌԱԿ-ի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am