Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

 Բայդենը կոչ Է արել Կոնգրեսին՝ միջոցներ ձեռնարկել զենքի լոբբիի դեմ

 Բայդենը կոչ Է արել Կոնգրեսին՝ միջոցներ ձեռնարկել զենքի լոբբիի դեմ

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք Է միջոցներ ձեռնարկի երկրի հասարակական վայրերում, հատկապես, ուսումնական հաստատություններում, հրաձգության հետ կապված նոր միջադեպերը կանխելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որպես ազգ մենք պետք Է հարցնենք. մենք, հանուն Աստծո, ե՞րբ ենք հավաքվելու՝ դիմակայելու զենքի լոբբիին»,-նախագահն ազգին հղած ուղերձում ասել Է այն բանից հետո, երբ Տեխասի հարավի դպրոցներից մեկում իրականացված գնդակոծության հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել Է 18 երեխա եւ երկու չափահաս: Ավելի վաղ Բայդենը կարգադրել Է խոնարհել դրոշները ի հիշատակ զոհվածների:

Ինչպես հաղորդվել Է, գնդակոծությունը դպրոցում իրականացրել Էր 18-ամյա Սալվադոր Ռամոսը, որը, ոչնչացվել Է միջադեպի վայր ժամանած ոստիկանների կողմից: Նրանցից երկուսը փոխհրաձգության ընթացքում թեթեւ վերքեր են ստացել: Իշխանությունների տվյալներով՝ հրաձիգը մեքենան թողել Է դպրոցի մոտ, շենք մտել ատրճանակով եւ, ըստ որոշ տվյալների, հրացանով: Դպրոց ուղեւորվելուց առաջ Ռամոսը կրակել Է իր տատիկի վրա, որն առայժմ ողջ Է եւ գտնվում Է հիվանդանոցներից մեկում: Հանցագործության դրդապատճառներն առայժմ չեն պարզվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]