Սպորտ

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ջանիկ Սահակյանը պարտվեց մեկնարկում

1 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ջանիկ Սահակյանը պարտվեց մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականից 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մրցեց Ուկրաինայից Յելմիր Նաբիեւի հետ և պարտվեց:

Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնի հայ բռնցքամարտիկներից մյուսը` Նարեկ Զախարյանը (71կգ), ով որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ:

Եվ երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն, ով ուժերը կչափի Մոլդովայից Քոսիան Դմիտրիի հետ: Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է:

Մայիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջին հաղթանակն է տոնել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում