Լեհաստանում գտնվում է առնվազն 12,6 հազար ԱՄՆ զինծառայող
20:05, 19 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում գտնվում է առնվազն 12,6 հազար ԱՄՆ զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Բժեզինսկին, նշելով որ դա պատմության մեջ ամենամեծ քանակն է:
«Ես շատ շնորհակալ եմ Լեհաստանին, որ իր տարածքում այդքան շատ ամերիկյան զորքեր է ընդունում։ Այս պահին Լեհաստանի Հանրապետության տարածքում է գտնվում 12,6 հազար զինվոր։ Սա պատմության մեջ ամենամեծ քանակն է»,-ասել է Բժեզինսկին:
Դեռևս ընթացիկ տարվա սկզբին Լեհաստանում տեղակայվել են ընդամենը 4 հազար ամերիկացի զինծառայող:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում