Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Ուկրաինան դարձել Է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում. The Washington Post

Ուկրաինան դարձել Է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում. The Washington Post

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան դարձել Է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում՝ այդ ցուցանիշով գերազանցելով Իսրայելին եւ Եգիպտոսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Washington Post թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Նահանգները 2014-ից մինչեւ 2021 թվականը Կիեւին ուղարկել Է շուրջ 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Ընդ որում՝ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր այդ օգնության ծավալը կազմել Է 3,8 միլիարդ դոլար: Թերթը նշում Է, որ 40,1 միլիարդ դոլարի քննարկվող նոր փաթեթը շուրջ 20 միլիարդ դոլար Է պարունակում պաշտպանության ոլորտում:

Հրատարակությունն այդ ցուցանիշները համեմատում Է այն տվյալների հետ, որոնք ստացվել են 2020 ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում սկսվում Է հոկտեմբերի 1-ից: Այդ տարում ամերիկյան ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում դարձել Է Իսրայելը, որին Նահանգները փոխանցել Է 3,3 միլիարդ դոլար, երկրորդ տեղում Եգիպտոսն Էր, որն ստացել Է 1,3 միլիարդ դոլար, երրորդում՝ Հորդանանը, որին բաժին Է հասել 0,51 միլիարդ դոլար:

Ավելի վաղ Politico հրատարակությունը հանդես Է եկել այն պնդմամբ, որ Արեւմուտքի եւ Կիեւի շահերը նույնական չեն, ընդ որում՝ Ուկրաինային լիովին աջակցելու արեւմտյան երկրների հռետորաբանությունը կարող Է նրան «սուտ հույս» տալ եւ հղի Է երկրի համար լուրջ հետեւանքներով: Հակամարտության Էսկալացիան ծառայում Է Ուկրաինայի շահերին, իսկ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ողջամտորեն զգուշանում են Ռուսաստանից, միանգամայն հիմնավոր կերպով դիմադրում են դրան, որի արդյունքում Արեւմուտքում հակասություն Է առաջացել գործի եւ  խոսքի միջեւ: Ինչպես նշում են հեղինակները, շահերի լիովին համընկնելու շուրջ հայտարարությունները կարող են ուկրաինացիներին լիակատար հաղթանակի եւ մեծ սպասումների հույս տալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]