Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցությունը 
խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում սպասվող հոբելյանական գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնի է դարձել Կրեմլի նյութերից:

«Պլանավորվում է ռազմական համագործակցությունը խորացնելու, ավանդական և նոր մարտահրավերներին և սպառնալիքներին (այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից) արդյունավետ դիմակայելու հետ կապված հարցերի քննարկում: Առաձին ուշադրություն է դարձվելու բիոլոգիական անվտանգության հետ կապված հարցերին»,- ասված է Կրեմլի նյութերում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]