Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փրկարարները գտել են Ջերմուկում կորած քաղաքացուն

Փրկարարները գտել են Ջերմուկում կորած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 14-ին, ժամը 21։06-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին գնացել է Ջերմուկ քաղաքի «Ջրալու» կոչվող տարածք, նրա հետ հեռախոսային կապն ընդհատվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ ժամը 21:26-ին փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները:

Փրկարարները գտել են քաղաքացի Գ. Հ.-ին (ծնված 1956 թ.)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am