Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով. Լատվիայի ԱԳ նախարար

Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով. Լատվիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը, խոսելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պլանների մասին, հայտարարել Է, որ Բալթիկ ծովը կդառնա դաշինքի ծով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով»,-Ռինկեւիչսը հայտարարել Է Financial Times թերթին տված հարցազրույցում:

Ֆինլանդիայի նախագահը եւ կառավարության ղեկավարը մայիսի 12-ին արած համատեղ հայտարարության մեջ հաղորդել են, որ երկիրը պետք Է անհետաձգելիորեն ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ֆինլանդիան, ինչպես նաեւ Շվեդիան, պլանավորում են Հյուսիսատլանտյան դաշինքին հայտ ներկայացնել երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին:

«Սա շատ հստակ ուղերձ Է այն մասին, որ Եվրոպայի հյուսիսային մասը ՆԱՏՕ-ի տարածք Է: Գործնական, քաղաքական բոլոր տեսակետներից եւ անվտանգության դիրքերից ավելի հուսալի կլիներ»,-հրատարակությանը տված այսպիսի մեկնաբանությամբ հանդես Է եկել Լիտվիայի ԱԳ նախարար Գամբրելյուս Լանդսբերգիսը:

Իր հերթին Էստոնիայի ԱԳ նախարար Էվա Մարիա Լիյմետսը նշել Է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում Է, որ դաշինքն ինքն «զգալիորեն ուժեղացված կլինի եւ միեւնույն ժամանակ կմրապնդի անվտանգությունը Եվրոպայի հյուսիսում եւ Բալթիկ ծովի տարածաշրջանում»:

Նախարարները նշել են, որ ե՛ւ բալթյան երկրները, ե՛ւ ՆԱՏՕ-ն օգուտ կստանան Ֆինլանդիայի ու Շվեդիայի ուժեղ բանակից եւ ամերիկյան ինքնաթիռների ֆիննական պարկից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am