Հասարակական

Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ Civic.am կայքը տեսանյութ էր տարածել,որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք Գյումրիում ծեծի ենթարկում տարեց մարդկանց:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում