Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկու անձ ձերբակալվել է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Երկու անձ ձերբակալվել է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ 
բռնություն գործադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենքի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փակել են երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: «Ցուցարարներին բարձրախոսների միջոցով հորդորվել է ազատել փողոցի բանուկ հատվածը, այն ազատելու համար ողջամիտ ժամանակ է տրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Այս կապակցությամբ, բերման ենթարկելու նպատակով, նրանց նստեցրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ ցուցարարներից երկուսը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել են և հայհոյել,  ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշված երկու անձինք ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]