1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի կարգավիճակը որոշելու հիմք պետք է լինեն մարդու իրավունքների խախտման նման դեպքերը. ՀՀ ՄԻՊ-ն՝ ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարի մասին

Արցախի կարգավիճակը որոշելու հիմք պետք է լինեն մարդու իրավունքների խախտման 
նման դեպքերը. ՀՀ ՄԻՊ-ն՝ ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մարդու իրավունքների Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Արցախում ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարին:

«Հանցագործության այս ակտը (վթարի վայրը լքելը) պետք է պատշաճ կերպով և հրապարակայնորեն հետաքննվի Ադրբեջանի կողմից։ Արցախի կարգավիճակը քննարկելիս՝ մարդու իրավունքների ոտնահարման նման դեպքերը պետք է լինեն լուծման հիմքը։ Այս պատահարից տուժածներն արդարություն են ակնկալում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող արցախցու ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]