Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը սահմանադրական է ճանաչել մայր օրենքում փոփոխությունների նախագիծը

Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը սահմանադրական է ճանաչել մայր 
օրենքում փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու օրինագիծը համապատասխանում է երկրի սահմանադրությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է երկրի Սահմանադրական խորհրդի եզրակացության մեջ:

Ապրիլի 25-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրինագիծը ներկայացրել էր Սահմանադրական խորհրդին՝ ստուգելու դրա սահմանադրականությունը:

Ղազախստանի պետքարտուղար Էրլան Կարինը Սահմանադրական խորհրդի որոշումն անվանել է սահմանադրական բարեփոխումների ճանապարհին կայացված կարևորագույն քայլերից մեկը, որը «մեծ նշանակություն ունի երկրի ու ժողովրդի ապագայի համար»:

Տոկաևն ապրիլի 29-ին խորհրդարանում առաջարկել էր իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Փոփոխությունները վերաբերելու են երկրի ղեկավարի լիազորությունների սահմանափակումներին, պետք է զգալիորեն ուժեղանա խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների դերը, ամրապնդվի իրավապահ ոլորտը, վերստեղծվի Սահմանադրական դատարանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am