Պաշտոնական

Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու վերաբերյալ ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու վերաբերյալ ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴԱՈ-183 աշխատակարգային որոշմամբ քննության էր ընդունել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նշված գործով դիմող կողմը վիճարկում էր ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ ըստ ձևի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

2021 թվականի հոկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցչի կողմից ներկայացվել էր գրավոր բացատրություն, որով հիմնավորվել էր, որ վիճարկվող որոշումն ընդունվել է Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին համապատասխան։

ՀՀ սահմանադրական դատարանը 2022 թվականի ապրիլի 29-ի նիստում կայացրել է որոշում վիճարկվող որոշումը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին։

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում