Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն էլ դարձել էր արծաթե մեդալակիր: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 13 մարզիկով էր մասնակցում Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թումասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63.5 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92 կգ): Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականին, ապա թիմը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում։ Մեր ընտրանու հետ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։ Սա Հայաստանի հավաքականի նախավերջին հավաքն է լինելու Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am