Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռուսաստանում «դելտա» շտամը գործնականում վերացել Է. «Ռոսպոտրեբնադզոր»

Ռուսաստանում «դելտա» շտամը գործնականում վերացել Է. «Ռոսպոտրեբնադզոր»

 ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի «դելտա» տարատեսակով ախտահարումներ արդեն գործնականում չկան, բայց այն կարող Է վերադառնալ, եթե ինչ-որ տեղ պահպանվի դրա աղբյուրը, իսկ բնակչությունը կորցնում Է իմունիտետն այս շտամի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է  «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանական գիտահետազոտական ինստիտուտի գիտական խումբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:

«Դելտա» շտամով ախտահարման եզակի դեպքեր գրանցվել են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին, դրանից հետ «դելտա» արդեն չի գրանցվել, համենայն դեպս՝ նմուշների թվում, որոնք հաջորդակարգված եւ ներբեռնված են տվյալների VGARus բազայում»,-ասել Է Խաֆիզովը: Նա պարզաբանել Է, որ այն բանից հետո, երբ մարդկանց մեծամասնությունն իմունիտետ Է ստանում որոշակի շտամի նկատմամբ, վիրուսի այդ տարատեսակի համար պայմանները փոխվում են եւ այն պակաս «հաջողություն» Է ունենում՝ տեղը զիջելով այլ տարատեսակների:

«Դելտա»-ն, որն այժմ փաստորեն վերացել Է, կարող Է նաեւ վերադառնալ, եթե ինչ-որ տեղ պահպանվել Է դրա աղբյուրը, իսկ բնակչությունն աստիճանաբար կորցնում Է իմունիտետն այդ շտամի նկատմամբ: Այդ ժամանակ այս տարատեսակով պայմանավորված հիվանդացության ինչ-որ աճ կարող Է տեղի ունենալ, թեեւ դա կարող Է նաեւ չլինել»,-նշել Է Խավիզովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am