Միացյալ Նահանգները ողջունում է խաղաղ բանակցություններին ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի քայլերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն անդրադարձել է հնարավոր խաղաղությանը միտված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բանակցություններին։
The United States welcomes PM Pashinyan’s recent comments on peace negotiations with Azerbaijan, the recent bilateral FM call between Armenia and Azerbaijan, and President Aliyev’s commitment to peace negotiations.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) April 18, 2022
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: