Տնտեսություն

Գյումրին ՀՀ կառավարությանն է ներկայացրել 5 սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

Գյումրին ՀՀ կառավարությանն է ներկայացրել 5 սուբվենցիոն ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 2022 թվականին նախատեսվում է իրականացնել 5 սուբվենցիոն ծրագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրի քաղաքապետարանը կառավարությանն է ներկայացրել 5 սուբվենցիոն ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը գնահատված է 2 մլրդ 975 մլն 462 հազար դրամ։ Ծրագրերից մեկով առաջարկվում է 15 մեկ սենյականոց բնակարան ձեռք բերել, վերանորոգել և հատկացնել անօթևան ընտանիքներին։

Գյումրիի 11 մանկապարտեզի վերանորոգումները ևս ընդգրկված են այս տարվա սուբվենցիոն ծրագրերում։ Շենքերն ունեն ինչպես կոսմետիկ վերանորոգումների, այնպես էլ ջեռուցման համակարգերի նորացման, խոհանոցային պայմանների բարելավման կարիք; Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 105 միլիոն դրամ, որից՝ 31 միլիոն 500 հազար դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը:

Սուբվենցիոն փաթեթում ֆինանսական առումով ծախսատար ծրագիրը ճանապարհաշինականն է, այս տարի նախատեսել են աշխատանքներ կատարել 22 փողոցում՝ ընդհանուրը 8250 մետր երկարության։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 935 միլիոն 752 դրամ, որից՝ 1 միլիարդ 64 միլիոն 663 հազար 600 դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը:

Եվս մեկ սուբվենցիոն հայտով էլ 4 բազմաբնակարան շենքեր կօգտվեն էներգաարդյունավետության արդիականացման ծրագրից։ Նախատեսվում է հիմնանորոգել նաև Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտյա պատշգամբը, Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում