Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա Է հղել Ուկրաինա զենք մատակարարելու պատճառով. The Washington Post

Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա Է հղել Ուկրաինա զենք մատակարարելու պատճառով. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Վաշինգտոնին դիվանագիտական նոտա Է հղել, նշելով, որ ԱՄՆ-ն սպառազինություններ մատակարարելով Ուկրաինային միայն խորացնում Է տարածաշրջանի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Washington Post հրատարակությունը, որի տրամադրության տակ հայտնվել Է փաստաթղթի կրկնօրինակը:

Թերթի տեղեկատվության համաձայն, նոտան հղվել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում Է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելուն: Նշվում Է, որ փաստաթուղթը Պետդեպարտամենտին են հանձնել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունում:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին՝ դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետեւանքներ Է ենթադրում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար»,-հրատարակությունը հատված Է մեջբերում փաստաթղթից: Ո՛չ Ռուսաստանի դեսպանությունում, ո՛չ Պետդեպարտամենտում առայժմ չեն մեկնաբանել տեղեկատվությունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, թե որքան ժամանակ կպահանջվի ԱՄՆ-ին սպառազինությունների պաշարները լրացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am