Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մենք չենք շեղվելու անկախության մեր ճանապարհից. Արցախի նախագահ

Մենք չենք շեղվելու անկախության մեր ճանապարհից. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և կլինի իշխանության արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ասկերան քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ օրակարգից պաշտոնական Ստեփանակերտը չի շեղվելու: 

«Այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, դա միանշանակ է: Մենք չենք շեղվելու անկախության մեր ճանապարհից»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպմանը Արցախի նախագահը խոսել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից և այդ համատեքստում անելիքների մասին: Նա նշել է, որ թևակոխում ենք ծանր նոր փուլ՝ կապված ռուս ուկրաինական ռազմական գործողությունների հետ:

Արայիկ Հարությանն անդրադարձել է նաև Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես այն, որ մարտի 24-ին հերթական անգամ խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները և չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները:

«Ադրբեջանը խախտել է պայմանը և առաջին հերթին կասկածի տակ է դրել ռուսական խաղաղապահ առաքելությունը»,-նշել է Արցախի նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]