Հասարակական

Սասուն Միքայելյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով

1 րոպեի ընթերցում

Սասուն Միքայելյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:

ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նա ավելի քան 3 տարի անցկացրել է բանտում։ Նա համաներմամբ ազատ է արձակվել է 2011 թվականի մայիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում