Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում ։

«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայրի ապահովմանը»,-ասված է հայտարարությունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։ Նա առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնուհետև կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am