Տնտեսություն

«Nasdaq»-ը շնորհավորել է հայկական ստարտափներին աջակցող Օրիոնին 27 միլիոն դոլար ներդրումների համար

2 րոպեի ընթերցում

«Nasdaq»-ը շնորհավորել է հայկական ստարտափներին աջակցող Օրիոնին 27 միլիոն դոլար ներդրումների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաներից մեկը՝ «Nasdaq »-ը շնորհավորել է «BAJ Accelerator»-ին և «Orion Worldwide Innovations»-ին 2021 թվականին 27 միլիոն դոլար ներդրումների ներգրավման համար: Ինչպես hաղորդվել էր ավելի վաղ, ներդրումներն ուղղվել են Security, SaaS, Robotics, FinTech և AI ոլորտներում գործող հայկական ստարտափներին:

«Օրիոնը» Նյու Յորքում հիմնադրված ընկերություն է, որը 2 տարի առաջ գրասենյակ է բացել նաև Հայաստանում: Եվս 20 միլիոն դոլարի գործարքներ ավարտական փուլում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորանքը հրապարակվել է Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում զետեղված «Nasdaq»-ի ահռելի լուսավահանակին (լուսանկարը կցված է): Մասնավորապես նշված է. ««Nasdaq»-ը շնորհավորում է «BAJ Accelerator»-ին և «Orion Worldwide Innovations»-ին՝ իր ծրագրերի մաս կազմող ընկերությունների համար 2021թ. 27 միլիոն դոլար ներգրավելու համար»:

«Մենք մեծ երախտագիտությամբ ընդունեցինք «Nasdaq»-ի այս գնահատանքը: Հայկական տաղանդները շատ առաջադեմ պրոդուկտներ են ներկայացնում, և ուրախ ենք, որ մեր միջոցով աշխարհում ավելի տեսանելի են դառնում հայկական ստարտափների հաջողությունները: Հունիսին առաջին անգամ կկազմակերպենք «Orion Summit 2022», որն առիթ կդառնա նաև ամփոփելու մեր պորտֆոլիոյի մաս կազմող առաջիկա միաեղջյուրների և հայկական ստարտափ էկոհամակարգի հետ համատեղ մեր ձեռքբերումները»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում