Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ֆրանսիայում հայտարարել են, որ Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Պուտինի հետ երկխոսությանը

Ֆրանսիայում հայտարարել են, որ Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Պուտինի հետ երկխոսությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կարեւոր նշանակություն Է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության պահապնմանն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ապրիլի 5-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը RFE ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա դրականորեն Է պատասխանել այն հարցին, թե Մակրոնը մտադիր Է արդյոք շարունակել հեռախոսազրույցները Պուտինի հետ: «Քննարկումները նախագահ Պուտինի հետ շատ կարեւոր են»,- ասել Է նա: «Էմանուել Մակրոնը պահպանում Է այդ բանակցային ուղին այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով»,- նշել Է Բոնը:

Պետքարտուղարի խոսքով՝ «այդ քննարկումներն ուղղված չեն Ուկրաինայի դեմ, դրանք վարվում են հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»: «Անհրաժեշտ Է օգտագործել յուրքանչյուր շանս»,- կարծում Է նա: Միաժամանակ, ինչպես նշել Է Բոնը, Ռուսաստանի նկատմամբ Ֆրանսիան «հետեւում Է պատժամիջոցների քաղաքականությանը՝ ցուցադրելով դիրքորոշման հասատատակամությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am