Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Միջուկային գործարքի շուրջ երկխոսության ընդհատման պատճառն ԱՄՆ-ի ներքաղաքական իրադրությունն Է

Միջուկային գործարքի շուրջ երկխոսության ընդհատման պատճառն ԱՄՆ-ի ներքաղաքական իրադրությունն Է

 ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում միջուկային գործաքի շուրջ բանակցությունների դադարեցման պատճառն այն Է, որ Սպիտակ տունը փորձում Է իրադրությունն օգտագործել ներքին քաղաքական խնդիրների լուծման համար: Ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Վիեննայում, (բանակցությոնների) դադարեցումն Է ԱՄՆ-ի մեղքով,- ասել Է նա:- Պարզ դարձավ, որ (ԱՄՆ-ի նախագա Ջո) Բայդենը եւ Սպիտակ տունը դեռեւես որոշում չեն ընդունել այդ հարցի շուրջ»: Դիվանագետը հավելել Է, որ «ԱՄՆ-ի իշխանությունները միջուկային գործարքի շուրջ իրադրությունը դարձրել են ներքին քաղաքականության մի մասը»: Նրա խոսքով՝ «եթե ԱՄՆ-ը պատրաստ Է համաձայնագրի ստորագրմանը, ապա պետք Է քաղաքական որոշում ընդունի»: 

Վիեննայում սկզբնական տեսքով իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգնման եւ այդ բազմակողմ համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձի շուրջ բանակցությունների ութ փուլից հետո մարտի 11-ին վերցվեց ընդմիջում արտաքին գործոնների պատճաով: Մինչ այդ Վիեննայի բանակցությունները դուրս Էին եկել վերջնագիծ եւ պետք Է ավարտվեին մինչեւ փետրվարի վերջը: Համաձայնագրի տեքստը համաձայնեցվել Է եւ ունի շուրջ 20 Էջ, այնտեղ ասվում Է սկզբնական տեսքով միջուկային համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար հետագա միջոցների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am