Տնտեսություն

Տնտեսվարողները շուրջ մեկ ամիս է՝ օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից

2 րոպեի ընթերցում

Տնտեսվարողները շուրջ մեկ ամիս է՝ օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեում գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է:

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առանձնահատկություններին օրերս անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հորդորելով տնտեսվարողներին օգտվել այդ առավելությունից։

Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ:

Նախնական մաքսային հայտրարարագրի համակարգից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում