Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ նախագահ

Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քանի դեռ պետության անվտանգության հարցը լուծված չէ, այդ հարցը լինելու է առաջնային, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների այն հայտարարություններին, թե ինչո՞ւ է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հրատապ ռեժիմով քննարկվում, երբ երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, մասնավորապես` անվտանգության հետ կապված խնդիրը:

«Ասում եք ավելի կարևոր հարց չկա: Միշտ էլ ավելի կարևոր հարցեր կան, մեր պատմության առաջին օրվանից ունեցել ենք անվտանգության խնդիր: Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույն է եղել, այսինքն` շատ բարձր է եղել: Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք հիմա ինչ-որ այլընտրանքային օրենսդրական նախաձեռնություն ունե՞ք, որը մերժել ենք և ՏԻՄ օրենք ենք բերել: Այսինքն, Աստված մի արասցե, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞  կամ որևէ համայնքում տեղական ինքնակառավարման մարմին չլինի՞, բա ենթադրյալ պաշտպանությունը ինչպե՞ս ենք կազմակերպելու»,- ընդգծեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով` «Հայաստան» խմբակցության օրակարգն այն է, թե ինչպես կարողանան  Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ կապված Ազգային ժողովում քաղաքական շահարկում անել:

«Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է Ադրբեջանի բանակի գործողությունների հետ: Բացառությամբ մի քանի հոգու, պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: Կարո՞ղ է պատահել, որ Ազգային ժողովի սենյակները պետք չեն ձեզ, եթե այդպես է, կարող ենք այդ սենյակներն ավելի լավ նպատակի տրամադրել»,- ասաց Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am