Քաղաքականություն

Եգիպտոսի նախագահը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի նախագահը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին։

Պատասխան խոսքում Եգիպտոսի առաջնորդը նշել է, որ կօգտվի ընձեռած հնարավորություններից՝ այցելելու Հայաստան։ Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ աս-Սիսին բարձր է գնահատել հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում