Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Marvel-ի կինոտիեզերքում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը

Marvel-ի կինոտիեզերքում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel կինոընկերության Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի առաջին էպիզոդում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, էպիզոդի ընթացքում գլխավոր հերոս Մարկ Սպեկտորի (ում մարմնավորում է Օսկար Այզեքը) հետ զրույցում Արթուր Հորրուն (մարմնավորում է Իթան Հոքուքը), մարդկության գործած չարագործությունների մասին խոսելիս, ի թիվս Ադոլֆ Հիտլերի ու Փոլ Փոթի նշում է նաև Հայոց ցեղասպանությունը: 

Ի դեպ, Օսկար Այզեքը խաղացել է գլխավոր դերը Հայոց ցեղասպանության մասին The Promise («Խոստում») ֆիլմում: 

Moon Knight սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մարտի 30-ին՝ Disney+ սթրիմինգային ծառայությունով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am