Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախում իրականացվել են մի շարք կենսաթոշակային բարեփոխումներ, այդ թվում՝ զինծառայողներին առնչվող

Արցախում իրականացվել են մի շարք կենսաթոշակային բարեփոխումներ, այդ թվում՝ 
զինծառայողներին առնչվող

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պետական կենսաթոշակների ոլորտում մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որոնք միտված են քաղաքացիների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը Արցախի Հանրապետության ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

«Փոփոխությունների համաձայն՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը 23 տարեկանից կսահմանվի մինչև 26 տարեկանը, ինչը պայմանավորված է Արցախում 12-ամյա միջնակարգ կրթության և բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրմամբ, ինչպես նաև հաշվի առնելով արական սեռի անձանց համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը:  Նմանատիպ փոփոխություն է առաջարկվում նաև «Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի համապատասխան հոդվածում, ինչի համաձայն վերոնշված ժամկետների երկարաձգումը կտարածվի նաև զոհված զինծառայողների ուսանող զավակներին տրվող ամենամսյա պարգևավճարների վրա»,- ասաց Պետրոսյանը:

Մյուս փոփոխությունը վերաբերվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողների կենսաթոշակներին: Ըստ նախարարի՝ գործող օրենքի համաձայն զինվորական ծառայության ժամանակ առաջացած հիվանդության պատճառական կապով հաշմանդամ ճանաչված անձին զինվորական կենսաթոշակ է նշանակվում, եթե հաշմանդամությունը սահմանվել է զինծառայության ընթացքում կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում:

«Առաջարկվում է վերացնել նշված հինգ տարվա սահմանափակումը և անձին զինվորական կենսաթոշակ նշանակել անկախ հաշմանդամ ճանաչվելու ժամկետից: Առաջարկվում է սահմանել նաև, որ զինվորական կենսաթոշակների չափերի վերահաշվարկման հիմք է հանդիսանում զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում սահմանված գործակցի փոփոխությունը»,- նշեց Պետրոսյանը:

Հաջորդ փոփոխությունը նպատակ ունի մեղմել կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքները:

«Այն վերաբերվում է 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի վճարումը դադարեցված անձանց կենսաթոշակներին, եթե այդ անձանց կենսաթոշակի վճարումը դադարեցվել է 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու կամ լիազորագրով կենսաթոշակի վճարման ժամկետը լրանալու կամ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձի կողմից սահմանված ժամկետում բանկ չներկայանալու հիմքով, ապա կենսաթոշակի վճարումները կվերսկսվեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմելու կամ լիազորագիր ներկայացնելու դեպքում: Ընդ որում, կենսաթոշակը կվճարվի նաև կենսաթոշակ չստացած ամբողջ ժամանակահատվածի համար: Կսահմանվի նաև, որ եթե անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնի պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած ժամանակահատվածի հաստատման մասին նախարարության կազմում գործող ստաժ սահմանող հանձնաժողովի որոշումը, ապա նրան կվճարվի կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի ամբողջ գումարը»,- եզրափակեց Պետրոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]