Հասարակական

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 468 դեպք, որից 409 հազար 819-ը`առողջացած, 8610-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2364 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2397 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, առողջացել է 29 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 968 հազար 785-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում