Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
23:11, 24 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների` առաջադրանքների կատարման գոտում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում