ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում կոչ է արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Արցախում գազամատակարարման դադարեցման մասին հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել երկու կողմերին հնարավորինս արագ լուծել մատակարարումները վերականգնելու հարցը։
«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» կողմից, որպեսզի բնակչությունը չտուժի»,- ասել է Զախարովան։