Մահացել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը
00:28, 24 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, Օլբրայթի մահվան մասին «Թվիթեր»-ում հայտնել է նրա ընտանիքը. մահվան պատճառը քաղցկեղն է։
Օլբրայթը 1993-1997 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը Մադլեն Օլբրայթը զբաղեցրել է 1997-2001թթ․՝ դառնալով ԱՄՆ առաջին կին պետքարտուղարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում