Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ 
պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույցում կողմերը մտքեր են փոխանակել  տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների առանցքային դրույթների կատարման ընթացքին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդրին։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքները։

Լավրովն ու Բայրամովը խոսել են նաև Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am