Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր օրակարգը․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան  
խաղաղության հնարավոր օրակարգը․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից մարտի 10-ին փոխանցված առաջարկներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով, մեծ հաշվով, անընդունելի ոչինչ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին նշել է ԱԺ-ում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում, մեծ հաշվով, մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը։ Ահա մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այս օրակարգը։  Մեր պատասխաններում առանցքային և սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Ահա այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ։ Եվ հենց այս առաջարկով էլ մենք դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը, Հելսինկյան եզրափակիչ ակտը»,-ասաց Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցրել էր, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել էր Հայաստանին փոխանցված առաջարկները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am