Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 592 դեպք, որից 407 հազար 348-ը`առողջացած, 8560-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4054 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, առողջացել է 266 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 924 հազար 553-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում