Արցախում վնասվել է մայրուղային գազատարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախգազ» ընկերությունը հայտնում է , որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։
«Հարգելի գազասպառող բաժանորդներ ընկերության փորձագետների կողմից կատարվում է ուսումնասիրություն գազամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Հայցում ենք ներողամտություն պատճառած անհանգստության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել «Արցախգազ» ՓԲԸ-ն :