Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատգամավորն առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին տան վարձավճարի փոխհատուցում տալու կարգը

Պատգամավորն առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին տան 
վարձավճարի փոխհատուցում տալու կարգը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է պայմանագրային զինծաայողները միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարի փոխհատուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝

Նա առաջարկում է օրենքը խմբագրել հետևյալ կերպ՝  ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

«Այսօր պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքների անվան տակ տրվող գումարները վարձավճարի համար դառնում են պատուհաս զինծառայողների համար: Այսինքն՝ զինծառառյողները ապրում են վարձով և նաև դատապարտվում խարդախության համար»,-ասաց պատգամավորը:

Թովմասյանի խոսքով՝ տան վարձակալության պայմանագիր չունենալով՝ զինծառայողը ստիպված է լինում ուրիշ տան համար կնքել պայմանագիր, բերել այդ վարձակալության պայմանագիրը՝ նոտարով սահմանված կարգով և ստանալ վարձավճարի փոխհատուցում:

Պատգամավորի գրությանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հոդվածով: «Այսինքն՝ զինծառայողը վարձով ապրելու համար խարդախության հոդվածով դատվում է: Եվ որպեսզի այս իրավիճակը կանխենք, և այդ 81 հոգին չդառնան 800 կամ 8000, առաջարկում եմ, որ այսուհետ ոչ թե զինծառայողից պահանջենք նոտարական վավերացմամբ փաստաթուղթ՝ վարձակալության անհրաժեշտ վկայականը, այլ միայն կադաստրի կողմից տրված տեղեկանքը որ զինծառայողն իր բնակության վայրից 30 կմ շառավղով որևէ սեփականություն չունի, համարվի բավարար»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորը նշեց՝ հիմա զինծառայողներին դատում են՝ այդ խնդրի համար, վարձով ապրելու համար, բայց ԱԺ դահլիճում նստած են պատգամավորներ, որոնք ապրում են իրենց կնոջ տանը և ստանում  են տան վարձավճարի փոխհատուցում, բայց նրանք չեն դատապարտվում: «Հիմա ստացվում է, որ պատգամավորին կարելի է, զինծառայողին ոչ: Առաջարկում եմ օրենսդրական այս նախաձեռնությամբ այդ խութերը վերացնել»,-ասաց նա:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանն էլ նշեց՝ խնդիր կա, սակայն նա այլ տեղ է տեսնում դա: «Խնդիրը նրա մեջ է, որ այն մարդիկ, որոնք վարձով բնակարաններ են տալիս զինծառայողներին, պայմանագիր չեն կնքում, որովհետև չեն ցանկանում, որ այդ գործարքը գրանցվի, այսինքն՝ ցանկանում են հարկ չվճարել պետությանը»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Թովմասյանի մտքին, որ զինվորականները դատվում են վարձով բնակվելու համար, իսկ պատգամավորները՝ ոչ, ասաց. «Զինվորականները ոչ թե վարձով բնակվելու համար են դատվում, այլ այդ պայմաններին ապահովելու պատճառով կեղծ պայմանագիր կնքելով: Նաև ուզում եմ ասել, որ պատգամավորները փոխհատուցումը ստանում են միայն այն դեպքում, երբ վարձակալության պայմանագիրը ներկայացնում են»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]