Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:

«Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետեւում տարածաշրջանային իրադարձություններին եւ Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում».- իր խոսքում ընդգծել է դեսպանը:

Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական եւ խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարեւորել է նոր նախատեսվող եւ արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման եւ կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am