Տնտեսություն

Ձվի շուկայում ավելցուկ է. կառավարությունը քննարկում է վերամշակման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Ձվի շուկայում ավելցուկ է. կառավարությունը քննարկում է վերամշակման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայում ձվի պաշարներն այնքան են, որ առկա է ինքնաբավություն, նույնիսկ ավելցուկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության ու թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ ավելցուկը դեպի դրական տեղ ուղղելու հարցը՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան (խմբ.- ձվի գնի տատանումներ): Ձվի շուկայում այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարողների կողմից, որոնց մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը: Շղթայաձև ռեակցիա է տվել: Ինչ վերաբերում է Զատիկի տոնին ընդառաջ ձվի գներին, ասեմ, որ մենք կարողանում ենք վերահսկել հարցերը: Երկու տարվա ընթացքում մեր տնտեսվարողները հասկացան, որ ապացուցողական բազան լավն է: Մեր հորդորն այն է, որ մենք ընդհանրապես ինտերվենցիա չունենանք»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ այս տարի ուսումնասիրել են հավի մսի ու կաթնամթերքի շուկաները: Նա նշեց, որ Հայաստան թռչնամիս ներկրվում էր հիմնականում Ուկրաինայից և հասկանալի պատճառներով աշխարհագրությունը կփոխվի՝ ԱՄՆ, Բրազիլիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում