Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Արմենպրես»-ը և Հայաստանի Բասկետբոլի Ա լիգան համագործակցության հուշագիր ստորագրեցին

«Արմենպրես»-ը և Հայաստանի Բասկետբոլի Ա լիգան համագործակցության 
հուշագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի պետական լրատվական գործակալությունը և Հայաստանի Բասկետբոլի Ա լիգան համագործակցության հուշագիր ստորագրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համագործակցության հուշագրով «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, որպես ինֆորմացիոն հովանավոր, լուսաբանելու է Հայաստանի Բասկետբոլի Ա լիգայի կողմից կազմակերպված Vbet լիգայի խաղերը։ Մրցաշարի ողջ ընթացքում «Արմենպրես» ՓԲԸ-ի և Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի անձնակազմերը սերտորեն համագործակցելու են մրցաշարի լուսաբանման աշխատանքներն անխափան և լիարժեք իրականացնելու ուղղությամբ։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Հետագայում այն անվանակոչվեց «Արմենպրես»: Ներկա դրությամբ գործակալությունը թողարկում է հետևյալ լրատվական ժապավենները` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ: «Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծել տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am