Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բելառուսում անցկացվում է Սահմանադրության փոփոխությունների հանրապետական հանրաքվե. մասնակցությունը ժամը 10-ին՝ 46,33%

Բելառուսում անցկացվում է Սահմանադրության փոփոխությունների հանրապետական 
հանրաքվե. մասնակցությունը ժամը 10-ին՝ 46,33%

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսում փետրվարի 27-ին տեղի է ունենում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրապետական հանրաքվե: Բելառուսի տարածքում ստեղծվել է 5510 ընտրատեղամաս ։ Հանրաքվեի է դրվել մեկ հարց. դուք ընդունո ՞ւմ եք արդյոք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններն ու լրացումները:

Նորացված Սահմանադրության ամփոփիչ տարբերակում առաջարկվել է փոխել 83 հոդված, տեքստը լրացվել է Համաբելառուսական ժողովրդական ժողովի մասին մեկ գլխով և 11 նոր հոդվածներով:

Տեղական ժամանակով ժամը 10-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 46,33 տոկոսը:

Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները նախևառաջ շոշափում են Բելառուսի պետական կառուցվածքի հարցերը: Այսպես, Սահմանադրության նախագծում ձևակերպված են նորմեր, որոնք սահմանում են Համաբելառուսական ժողովրդական ժողովի կարգավիճակը, ձևավորման կարգը և լիազորությունները, որը կդառնա ժողովրդաիշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կատարելու է կայունացնող և համախմբող գործառույթներ հասարակության մեջ։

Պայմանավորված այն հանգամանքով, որ բարձրագույն պաշտոնատար անձը շարունակում է լինել Նախագահը, ենթադրվում է, որ Սահմանադրության մեջ որոշակի խստացվելու են տվյալ պաշտոնի թեկնածուների նկատմամբ պահանջները։ Այսպես, նախագահ կարող է ընտրվել Բելառուսի Հանրապետության քաղաքացին ոչ պակաս, քան 40 տարեկան, որն ապրում է երկրում առնվազն 20 տարի, որը չունի և չի ունեցել օտարերկրյա պետության քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ կամ օտարերկրյա պետության այլ փաստաթուղթ, որը արտոնություններ և այլ առավելություններ է տալիս: Նախատեսվում է նաև սահմանափակումներ սահմանել պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետների առումով՝ ոչ ավելի, քան երկուսը։
 
Սոցիալական պետության սկզբունքը կպահպանվի որպես Բելառուսի սահմանադրական կարգի կարևորագույն հիմքերից մեկը: Բացի իրավունքների լրացումից, փոփոխություններն առնչվում են նաև քաղաքացիների պարտականություններին։ Փոփոխությունների համաձայն ՝ յուրաքանչյուր ոք պետք է սոցիալական պատասխանատվություն ցուցաբերի, իր ներդրումն ունենա հասարակության և պետության զարգացման գործում։ Հիմնական օրենքի 45-րդ հոդվածը քաղաքացիների վրա դնում է սեփական առողջության պահպանման և ամրապնդման միջոցներ ձեռնարկելու պարտականությունը:
 
Փոփոխությունները վերաբերում են նաև ամուսնական-ընտանեկան հարաբերությունների սահմանադրական ամրագրմանը։ Հստակեցվում է, որ ամուսնությունը պետության կողմից պաշտպանվում է «որպես տղամարդու և կնոջ միություն»: Ծնողները պարտավոր են դառնում պատրաստել երեխաներին հասարակական օգտակար աշխատանքի, սերմանել մշակույթ և հարգանք Բելառուսի օրենքների, պատմական և ազգային ավանդույթների։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am