Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արման Թաթոյանը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ

Արման Թաթոյանը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին նշեց Արման Թաթոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք որևէ կուսակցության միանալու առաջարկ ստացել է:

«Այս փուլում ինչ-որ կուսակցությանը միանալու որևէ առաջարկ չեմ ստացել: Եթե ստանամ էլ, չեմ պատրաստվում միանալ որևէ քաղաքական ուժի: Ես զբաղվելու եմ հանրային գործունեությամբ»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին նման փորձեր եղել են, սակայն բոլոր դեպքերում ստացել են կտրուկ պատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am