Քաղաքականություն

Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց. ցուցարարները բողոքում էին ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցի դեմ

1 րոպեի ընթերցում

Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց. ցուցարարները բողոքում էին ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցի դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել` իրենց բողոքն ու վրդովմունքն արտահայտելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը չարձագանքելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքացիները նաև բողոքում են ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցի դեմ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում