Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Չինաստանը հորդորել Է ուկրաինական ճգնաժամը կարգավորել երկխոսության ճանապարհով

Չինաստանը հորդորել Է ուկրաինական ճգնաժամը կարգավորել երկխոսության ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում կարծում են, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորումը պետք Է իրականացվի երկխոսության եւ կոնսուլտացիաների ճանապարհով՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

«Ուկրաինայում իրադրությունը ձեւավորվել Է բազմաթիվ բարդ գործոնների ազդեցությամբ: Մեր կարծիքով, բոլոր միջազգային վեճերը եւ տարաձայնությունները պետք Է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասել Է դիվանագետը: Նրա խոսքով՝ Չինաստանը ողջունում Է բոլոր ջանքերը, որոնք ուղղված են դիվանագիտական միջոցներով ուկրաինական խնդրի կարգավորմանը, հաշվի առնելով առկա մտահոգությունները, եւ բոլոր կողմերին կոչ Է անում՝ ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրադրության Էսկալացման:

Փետրվարի 18-ին ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել Է, որ ճգնաժամի լրիվ կարգավորումը «կարող Է ձեռք բերվել միայն Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա, եւ միայն այդ ժամանակ երկխոսության եւ բանակցությունների օգնությամբ ուշադրություն կհատկացվի անվտանգության բնագավառում Ռուսաստանի եւ մյուս կողմերի օրինական անհանգստությանը», իսկ ապատեղեկատվությունը, որը բորբոքում Է պատերազմի սպառնալիքը, դրան չի օգնի:

Փետրվարի 19-ին Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Մյունխենի խորհրդաժողովում հայտարարել Է, որ ճգնաժամի կարգավորման համար խելամիտ կլիներ վերադառնալ Մինսկի համաձայնություններին, համաձայնեցնել դրանց իրագործման գրաֆիկը, այլ ոչ թե «սաստկացնել լարվածությունը, խուճապ հրահրել եւ պատերազմի ռիսկի փող հնչեցնել»: Նախարարը հավաստիացրել Է, որ Պեկինը մշտապես հանդես Է եկել հօգուտ բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am