Տնտեսություն

ԵՊՀ-ի և ՀՊՏՀ-ի ուսանողները ծանոթացել են  մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգին

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ի և ՀՊՏՀ-ի ուսանողները ծանոթացել են  մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ազդարարել է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների մասին: Կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Առաջին հանդիպումներն անցկացվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի մագիստրոսական կրթական աստիճանի ուսանողների և շրջանավարտների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիյանը ներկայացրել է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որոնց շրջանակում էլ արմատապես փոխվում է համակարգ ընդունվելու ընթացակարգը: Այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողների պատրաստման աննախադեպ դասընթաց: Այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար արդեն դիմել են 800-ից ավելի մասնակիցներ:

Հանդիպումների մասնակիցներն անմիջապես մաքսային ոլորտի պատասխանատուներից և մասնագետներից ստացել են հետաքրքող հարցերի պատասխանները՝ մաքսային ծառայողի նոր կերպարի, դասընթացի ընդունելության կարգի, ժամկետների, տևողության, աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:

Հանդիպումների ժամանակ ցուցադրվել են նաև ՊԵԿ-ի պատրաստած տեսահոլովակները, որտեղ նույնպես մանրամասներ են ներկայացված մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում