Տնտեսություն

Կյանքի բարձր որակ և հարմարավետություն. ԿՌՈՒՆԿ բնակելի թաղամասը բացեց իր դռները

3 րոպեի ընթերցում

Կյանքի բարձր որակ, հարմարավետություն, հանգստի ու ժամանցի հնարավորություններ. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գրիգոր Հասրաթյան 15 հասցեում շահագործման հանձնվեց  ԿՌՈՒՆԿ բնակելի թաղամասը, որը բարեկեցիկ պայմաններ է ապահովում ավելի քան 270 ընտանիքի համար: 

ԿՌՈՒՆԿ թաղամասի շինարարությունն իրականացվել է 2020 թվականից ի վեր՝ «Արտքոմփանի»  ընկերության կողմից, որի պրոֆեսիոնալ թիմն ապահովել է կառուցապատման գործընթացի սահուն և արդյունավետ ընթացքը՝ միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին։ 

«Մենք հերթական նշաձողը հաղթահարեցինք և կարողացանք մեր խոստացած բնակելի թաղամասը հանձնել բնակիչներին: Սա մեր քաղաքաշինական փիլիսոփայության դասական մարմնավորումներից մեկն է, այսինքն՝ փորձել ենք  էժան գնի մեջ տալ բարձր որակ:  Թաղամասում կան բոլոր հարմարությունները, բայց, միևնույն ժամանակ, չկան ավելորդ ճոխություններ, ինչը կազդեր ինքնարժեքի վրա»,- նշեց «Արտքոմփանի»  ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը:   

Թաղամասը ներառում է 14-հարկանի 3 նոր շենք՝ 273 հարմարավետ բնակարաններով, կոմերցիոն տարածքներ, 192 ստորգետնյա ավտոկայանատեղի, կանաչապատ ու ընդարձակ բակեր, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ, զրուցարաններ, սպորտային ու հանգստի գոտիներ։ Նախագիծն աչքի է ընկնում բարձր սեյսմակայունությամբ (9+ բալ) և ժամանակակից ինժեներատեխնիկական լուծումներով, որը հնարավորություն է տվել նույնիսկ փոքր բնակարաններում ստանալ լուսավոր և ընդարձակ սենյակներ: 

Կառուցապատողների և ոլորտի մասնագետների խոսքով՝ նախագծի հաջողության հիմքում ընկած է կառուցապատող ընկերության, հիմնադիրների և  մասնակիցների կամքը՝  բնակիչներին  ապահովել լավագույն պայմաններով:

ԿՌՈՒՆԿ-ը «Արտքոմփանի»-ի կարևորագույն նախագծերից մեկն է. այն ինչպես միշտ, իրականացվել է մեծ պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալ մոտեցմամբ ու ժամանակակից չափանիշներին համապատասխան: 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն էլ նշեց՝ ուրախ է, որ կառուցապատողներն արդեն անցում են կատարում թաղամասային կառուցապատմանը՝ ներդրումային ծրագրերը մեկ շենքով սահմանափակելու փոխարեն։  

«Քաղաքաշինության կոմիտեն ողջունում և խրախուսում է թաղամասային տրամաբանությամբ կառուցապատման ծրագրերը, որոնց շնորհիվ քաղաքացիների համար բնակելի մակերեսից բացի ստեղծվում են բակային տարածքներ, խաղահրապարակներ, ժամանակակից պայմաններ և գեղեցիկ միջավայր»,- ասաց Վարդանյանը:

ԿՌՈՒՆԿ թաղամասն ունի ձևավորված և ակտիվ գործող համատիրություն, որը մասնագիտորեն զբաղվելու է   շենքերի և ընդհանուր տարածքների սպասարկմամբ, բարեկարգման պահպանմամբ՝ ապահովելով բնակիչների համար մշտական հարմարավետություն։ 

Միջոցառմանը տեղի ունեցավ նաև շնորհակալագրերի հանձնում թաղամասի կառուցապատման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն ունեցած մասնագետներին և գործընկեր կազմակերպություններին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում